Սերժ Սարգսյանն այցելել է զինված ուժերի օպերատիվ կառավարման կենտրոն
Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ զինված ուժերի օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղ ծանոթացել է կառավարման ավտոմատացված համակարգի տեխնիկական միջոցներին: Այնուհետև նախագահը խորհրդակցություն է անցկացրել զինված ուժերի հրամանատարական կազմի հետ:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախագահին զեկուցել է Զինված ուժերի բարեփոխումների ընթացքը՝ համաձայն զարգացման պլանի: Նախարարի զեկույցից հետո ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարն ընդունել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի զեկույցը՝ ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի մարտական պատրաստականության վերաբերյալ:
Մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների շրջանակներում իրականացվող ԶՈՒ ԳՇ համատեղ շտաբային մարզումների ընթացքում նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն ընդունել է զեկույցներ զորատեսակների, զորամիավորումների հրամանատարների կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել