HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էրիկ Գրիգորյան․ «Ամբողջ ակցիայի նպատակը՝ հնարավորություն ստանալ տեղափոխել վառելափայտն ու փայտը»

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ իջևանցիների բողոքի ակցիային։ Նրա գնահատմամբ՝ բողոքի ակցիան չի վերաբերում տարածքում բնակվողներին վառելափայտով ապահովելու պահանջին, քանի որ նրանց անվճար տրամադրվում է թափուկ, և բնակիչների մի հատված կարողանում է իր ընտանիքին ապահովել վառելափայտով։ «Ամբողջ ակցիայի նպատակը՝ հնարավորություն ստանալ տեղափոխել վառելափայտն ու փայտը։ Ոստիկանության և տեսչական մարմնի կողմից դրված պահակակետերը խոչընդոտ են հանդիսանում այդ գործընթացի համար»,- նշեց նախարարը։

Նա կառավարության անդամներին նաև տեղեկացրեց, որ անտառահատման տոմսերը արդեն ստուգվում են տեսչական մարմնի աշխատակիցների կողմից, գյուղացիներին այլևս հնարավորություն չի տրվում մի քանի անգամ օգտագործել այն։ Ասում է՝ այս դեպքում մեկ անգամ վերցված անտառահատման տոմսը նրանք այլևս ամիսներ շարունակ չեն կարող օգտագործել։

Էրիկ Գրիգորյանն ընդգծեց, որ կադրային փոփոխությունները, ուժեղացված ծառայությունը իրավիճակ են փոխել անտառտնտեսության ոլորտում, այդ թվում՝ Իջևանում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter