
Մարտունի, Գավառ, Վարդենիս քաղաքներից հոսող կեղտաջրերի գետերի վրա մաքրման կայաններ կտեղադրվեն
Մարտունի, Գավառ, Վարդենիս քաղաքներից հոսող կեղտաջրերի գետերի վրա մաքրման կայաններ տեղադրելու նախագծանախահաշվային փաստաթղթեր են կազմվում։ Այս մասին Կառավարության նիստին հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
Այդ հանձնարարականն ուղարկվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն։ Էդուարդ Աղաջանյանի հաղորդմամբ՝ նախագծանախահաշվային փաստաթղթերը պետք է կազմվեն սեղմ ժամկետներում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել