
11 միլիոն դրամ՝ փրկարար ծառայության շենքերի հիմնանորոգման համար
Կառավարությունն Արտակարգ իրավիճակների նախարարությանը 11,3 միլիոն դրամ հատկացրեց՝ փրկարար ծառայության շենքերի հիմնանորոգման, Մարտունու և Գավառի փրկարար ծառայության շենքերի և կցակառույց կայանատեղերի կառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազման նպատակով։
Ըստ նախարարության՝ փրկարար ծառայության շենքային պայմանների ներկայիս վիճակը լուրջ խոչընդոտներ է ստեղծում ծառայության բնականոն գործունեության համար։ «Դրված նպատակին հասնելու համար պարտադիր պայման է հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմի շուրջօրյա բնականոն ծառայության անցկացումն ապահովող կոմունալ-կենցաղային և շենքային պայմաններով ապահովումը, և հրշեջ-փրկարարական տեխնիկայի պահպանման և շահագործման համար պահանջվող նորմերին համապատասխան պայմանների ապահովումը»,- Կառավարությանը հայտնել է ԱԻՆ-ը։
Մեկնաբանել