
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լուծարման նպատակով գումար հատկացվեց
Կառավարության պահուստային ֆոնդից 54,5 միլիոն դրամ կհատկացվի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լուծարման և այլ ծախսերն ապահովելու նպատակով։
Նախարարությունը կառավարությանը հայտնել է, որ հիմնադրամը լուծարվելու է սեպտեմբերի 1-ին։ Համաձայն լուծարման նախահաշվի՝ այդ գումարը հատկացվելու է 40 աշխատակիցների 6 ամսվա աշխատավարձերին, արձակման նպաստներին, կուտակված գույքահարկի վճարմանը, վարձավճարների, կոմունալ մուծումների և պահպանման այլ ծախսերի համար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել