
75 միլիոն դրամ՝ Պաշտպանության նախարարության կարիքների համար
Ֆինանսների նախարարությանը Կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 75 միլիոն դրամ՝ Պաշտպանության նախարարության կարիքների համար։ Գումարի հատկացման որոշումը Կառավարություն ներկայացրել էր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Թե ինչ նպատակով է գումարը ծախսվելու, նախարարությունից չեն մանրամասնել։ Կառավարություն ներկայացված որոշման նախագծում միայն ասվում է, որ այդ 75 միլիոն դրամն ապահովելու է արտաքին թշնամուց զինված ուժերի ռազմավարական ծավալումն ապահովող մարտական պատրաստականությունը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել