
Պետական կառավարման գործընթացներին քաղհասարակության մասնակցության ապահովման նպատակով գումար հատկացվեց
Կառավարությունը վարչապետի աշխատակազմին 7 մլն դրամ հատկացրեց Հանրային խորհրդի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով։ Նախագիծը Կառավարության նիստին ներկայացրել էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
Ըստ որոշման նախագծի՝ գումարը հատկացվելու է «Պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովում» միջոցառման իրականացման նպատակով։
Վարչապետի աշխատակազմին այդ գումարը կտրամադրվի Կառավարության պահուստային ֆոնդից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել