
«Աշտարակ–Թալին» ճանապարհի կառուցման համար 933 միլիոն դրամ հատկացվեց
«Տրանշ 2» (Աշտարակ–Թալին) ծրագրի ծախսերի ապահովումն իրականացնելու նպատակով Կառավարությունն այսօր Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը 933 միլիոն դրամ հատկացրեց։
Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հաղորդմամբ՝ 2019 թվականի կապիտալ ծախսերի համար հատկացված միջոցները բավարար չեն հետագա վճարային պարտավորությունները կատարելու համար։
Ըստ նախարարության՝ այժմ ինտենսիվ կերպով ընթանում են Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքները, որոնց համար անհրաժեշտ է ներգրավել ֆինանսական հավելյալ միջոցներ։
Նախարարության հաղորդմամբ՝ այսօր հատկացված գումարը նախատեսվել էր դեռևս 2019 թվականի համար ներկայացված բյուջետային հայտով, սակայն հաստատման փուլում նվազեցվել է։ Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել խնայողությունների հաշվին 2019 թվականի բյուջետային տարվա համար հաստատված ֆինանսական միջոցներում վերաբաշխումներ կատարել, Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը հատկացնել 933 միլիոն դրամ։
Մեկնաբանել