
Ջերմաստիճանի տատանումներ՝ առաջիկա օրերին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հուլիսի 18-ի ցերեկը, 19-ին, հյուսիսային շրջանների առանձին հատվածներում, 23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:Հուլիսի 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 23-ի ցերեկը նույնքան կնվազի։
Երևանում հուլիսի 18-ի ցերեկը, 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել