HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԲ հրամանատարն այցելել է առաջնագիծ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը հուլիսի 15-ին աշխատանքային այցով մեկնել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր և առաջնագիծ: Բանակի հրամանատարը տեղում ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանն ու զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին: Գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նաև հանդիպել է նորակոչիկ զինծառայողներին, հարց ու պատասխանի միջոցով հետաքրքրվել վերջիններիս հարմարման ու առօրյա ծառայության հարցերով:

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այցի շրջանակում ռազմական գերատեսչության ղեկավարը եղել է նաև առանձին հրետանային զորամասերից մեկում, հանդիպել հրամանատարությանն ու ժամկետային զինծառայողներին, շնորհակալություն հայտնել վերջիններիս անցնող կիսամյակում իրականացված օրինակելի ծառայության և գերազանց արդյունքների համար՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ ուսումնական տարվա երկրորդ հատվածը ևս զորամասի համար կլինի նույնքան արդյունավետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter