HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանի աշխատակազմը չհայտարարված այց է կատարել «Նուբարաշեն» ՔԿ

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա այց է կատարվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Ինչպես հայտնում է Պաշտպանի աշխատակազմը, առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված անձանց հետ, այդ թվում՝ հացադուլ հայտարարած անձի հետ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, ինչպես նաև բժշկական փաստաթղթերը:

Արձանագրվել է, որ 2019 թվականի հունիսի 13-ից սննդի ընդունումից հրաժարված անձի հացադուլը պայմանավորված է դատաքննության փուլում գտնվող քրեական գործով: Ազատությունից զրկված անձին պարզաբանել են հացադուլի բացասական հետևանքներն իր առողջական վիճակի վրա: 

Հացադուլ հայտարարած անձը բարձրացրել է հացադուլով պայմանավորված առողջական խնդիրներ, մասնավորապես՝ քաշի կորուստ, զարկերակային արյան ճնշման անկում, փսխումներ և ընդհանուր թուլություն:

Հացադուլ հայտարարած անձի առողջական վիճակի հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ և դրանց կապակցությամբ համապատասխան գրություն է հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն: 

Մյուս անձանց բողոքների հիմնական մասը վերաբերել է նշանակված դատավճիռների վերանայման հնարավորություններին, ցուցաբերվող բժշկական օգնությանը, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկում՝ ըստ խցերի տեղաբաշխմանը:

Բարձրացված հարցերի մի մասը քննարկվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ:

Պաշտպանի աշխատակազմը հայտնում է, որ ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերի լուծման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակներում կձեռնարկվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter