
Նախշուն Տավարացյանի լիազորությունները չեն դադարեցվի. ԲԴԽ-ն հրապարակեց որոշումը
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները չեն դադարեցվի: Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ հրապարակեց այս հարցով որոշումը:
Նշենք, որ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ դիմում էին ներկայացրել ԲԴԽ երեք անդամներ՝ Լիպարիտ Մելիքջանյանը,.Հայկ Յովհաննիսյանն ու Գրիգոր Բեքմեզյանն, ում ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է ԱԺ Իմ քայլը խմբակցությունը:
Նախշուն Տավարացյանը ԲԴԽ անդամ է ընտրվել 2018 թվականի նոյեմբերի 8-ին, բայց որպես դատավոր երդվել է 2019 թվականի հուլիսի 15-ին՝ այսինքն՝ ընտրվելուց շուրջ 9 ամիս անց:
Նա չի մասնակցել ԲԴԽ նիստերին և չի հայտնել չմասնակցելու հարգելի պատճառի մասին, որից ելնելով է բարձրացվել նրա լիազորությունների դադարեցման հարցը:
Տավարացյանը, սակայն, նշում է, որ իրեն չեն ծանուցել ԲԴԽ-ում տեղի ունեցած նիստերի և դրանց օրակարգի մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել