
ԱԺ նախագահը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականներին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականներին: Նրանց թվում էին Էլիոթ Էնգելը, Ֆրանկ Փալոնը, Ջեքի Սփիրը եւ այլք:
Կոնգրեսականները ողջունել են Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու հայ-ամերիկյան օրակարգի զարգացմանը: Այ մասին հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել