HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանն ընդունել է ֆրանսիական «Արտերայ» ընկերության պատվիրակությանը

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիական «Արտերայ» ընկերության պատվիրակությանը՝ նախագահ Ժերոմ Գարսիայի գլխավորությամբ: Ընկերությունը մասնագիտացած է տրանսպորտային ցանցերին և երկաթուղային օպերատորներին ծառայությունների տրամադրման ոլորտում և Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի գործընկերներից է:

Ինչպես հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը, ընկերության ղեկավար Ժերոմ Գարսիան նախագահ Սարգսյանին է ներկայացրել Հայաստանի տրանսպորտային ոլորտում նախատեսվող ծրագրերը՝ նշելով, որ դրանց շրջանակում արդեն իսկ համագործակցում են կառավարության հետ:

Նախագահը նշել է, որ ողջունում է հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները և պատրաստակամ է հնարավորինս աջակցություն ցուցաբերել փոխշահավետ ծրագրերի իրականացմանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter