
Գրիգոր Բեքմեզյան. «ԲԴԽ-ն դատավոր Դավիթ Գրիգորյանի հարցով պարզաբանում ստանալու համար կդիմի դատախազությանը»
Բարձրագույն դատական խորհրդի անդամների և Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիիգորյանի հանդիպումը քիչ առաջ ավարտվեց:
Դավիթ Գրիգորյանը մանրամասներ չհայտնեց հանդիպման և իր աշխատասենյակի խուզարկության մասին՝ նշելով, որ խոսելը հետագայում կխանգարի այն գործողություններին, որոնք ինքը նախատեսել է իրականացնել իր իրավունքների իրացման առումով:
Ավելի ուշ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Դավիթ Գրիգորյանը հանդիպման ընթացքում կասկածներ է հայտնել, թե իր աշխատասենյակի խուզարկությունը կարող է կապ ունենալ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ:
«Ուսումնասիրել ենք Դավիթ Գրիգորյանի գրությունը, քննարկեցինք իր բոլոր մտահոգությունները, տվեցինք մեզ հուզող բոլոր հարցերը՝ կապված իր և մեր մտահոգությունների հետ, որովհետեւ մենք էլ ունեինք որոշակի հարցեր, որոնք պետք է ստանային պատասխաններ: Հիմա մենք դիմելու ենք հսկողություն իրականացնող դատախազին՝ պարզաբանումներ ստանալու համար»,- ասաց Բեքմեզյանը:
Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկել են հուլիսի 16-ին: Դատավորի փաստաբան Գեորգի Մելիքյանի խոսքով՝ քննչական գործողությունն իրականացվել է մի շարք խախտումներով:
Բեքմեզյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսեց նաև ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի հրաժարականի մասին՝ նշելով, որ Տավարացյանը հետաքրքիր հայտարարություն է տարածել:
Մանրամասները՝ տեսանյութում:
Մեկնաբանել