HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔԿ նախագահի տեղակալը հանդիպել է Ջերմուկի բնակիչների և բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչների հետ

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Սամվել Ավետիսյանն այսօր ընդունել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի մի խումբ բնակիչների, ինչպես նաև՝ բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:

Ինչպես հայտնում է Կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, հանդիպման ընթացքում քննարկվել է 2019 թվականի հուլիսի 13-ին տեղի ունեցած միջադեպը, երբ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում քննիչը և փորձագետները շինարարատեխնիկական, ապրանքագիտական, նյութագիտական և էկոլոգիական համալիր փորձաքննության իրականացման շրջանակներում կազմակերպել էին այց Ամուլսարի հանք, սակայն  հանքի շահագործմանը դեմ արտահայտվող քաղաքացիներն արգելել էին խմբի մուտքը հանքի տարածք: 

Քննարկման ընթացքում քաղաքացիները վստահեցրին, որ նախորդ շաբաթ տեղի ունեցածն ուղղված չի եղել նախաքննական մարմնի գործողությունների դեմ, և որ իրենք ևս շահագրգռված են՝ արդյունավետ քննություն կազմակերպելու գործում: Հանդիպման մասնակիցները հայտնեցին, որ այսուհետ արգելք չեն հանդիսանա նախաքննական մարմնի գործողությունների իրականացմանը:

Քննարկման ընթացքում քաղաքացիները ներկայացրին իրենց մտահոգությունները Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման հարցի շուրջ և իրենց հարցերն ուղղեցին՝ հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության վերաբերյալ:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը յուրաքանչյուր հարցով ներկայացրեց Կոմիտեի դիրքորոշումը: Միաժամակ պարզաբանվեց, որ քննչական գործողություններին խոչընդոտելը նախատեսում է քրեական պատասխանատվություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter