«Հայկական ժամանակ». Հարսանիք Արթուր Բաղդասարյանի եւ Աշոտ Գիզիրյանի մասնակցությամբ. Եւ լսվեց մի ճլթոց
Թերթը տեղեկացնում է, որ Շիրակի մարզում վերջին շաբաթվա հիմնական քննարկման թեման այն է, թե ինչով է ի վերջո ավարտվել այս տարվա մայիսի 1-ին ՀՀ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի եւ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի միջեւ բռնված լարված երկխոսությունը:
Շիրակի մարզի Սպանդարյան համայնքի ղեկավար, ՕԵԿ անդամ Վաղինակ Բաղդասարյանի (ԱԽՔ-ի հետ հորեղբոր թոռներ են) որդու' մայիսի 1-ին տեղի ունեցած հարսանիքի պատվավոր հյուրերն են եղել Արթուր Բաղդասարյանը եւ Աշոտ Գիզիրյանը: Ըստ Արթիկում եւ Գյումրիում շրջանառվող լուրերի, երբ բոլորն արդեն գինովցած են եղել, նրանց միջեւ տհաճ խոսակցություն է բռնկվել: ԱԽՔ-ը զայրացած քաշել է մարզպետի թեւից' առաջարկելով կողքի սենյակում առանձին խոսել: Քիչ անց այդ սենյակից ճըլթոց է լսվեց, եւ ԱԽՔ-ը խառնված ու սրտնեղած այնտեղից դուրս է պրծել: Վաղինակ Բաղդասարյանը թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ նշված պաշտոնյաները մասնակցել են իր որդու հարսանիքին: Բայց վեճի դրվագը Սպանդարյանի գյուղապետը, բնականաբար, հերքել է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել