Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝
Հուլիսի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել