HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երիտասարդների հետ հանդիպումները` Զարեհ Սինանյանի այցի առանցքում

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր հնգօրյա հագեցած այցի շրջանակներում հանդիպեց նաև Մոսկվայի և ՌԴ մի շարք այլ քաղաքների հայ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանձնակատարի գրասենյակը հայտնում է, որ հանդիպումը տեղի է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հանդիսությունների սրահում:

Ի սկզբանե, Գլխավոր հանձնակատարը պատրաստակամություն էր հայտնել պարտադիր հանդիպել ռուսաստանաբնակ հայ երիտասարդների հետ, լսել նրանց ու քննարկել երկուստեք հուզող հարցեր: Առանձնահատուկ ընդգծվեց այն հանգամանքը, որ հանդիպման բոլոր մասնակիցները տիրապետում էին մայրենի լեզվին:

Խոսելով հայրենիք-սփյուռք հարաբերությունների մասին՝ Զարեհ Սինանյանը նշեց, որ այս գործակցության մեջ այլևս առաջնային է ինչպես հայրենիքի, այնպես էլ համայնքների ամրապնդումը, և եզակի հնարավորություն է ստեղծվել կերտելու այնպիսի Հայաստանը, որը բոլորիս ապագայի հանգրվանը կդառնա: «Պետականակենտրոն ազգ ունենալու գաղափարը, ուժեղ, հզոր պետություն ունենալու գիտակցությունը. ահա այս ամենը պիտի միավորի մեզ: Պետության կայացման մեջ ամեն մեկս անելիք ունենք»,-նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը:

Այնուհետև ներկաները մեկ ժամից ավելի ուղղեցին իրենց հարցերը, որոնք վերաբերում էին սփյուռքի կազմակերպման գործընթացին, սփյուռքի ճանաչողությանը, հայրենադարձությանը, համահայկական երիտասարդական հարթակների ստեղծմանը: Զարեհ Սինանյանը կարևորեց Հայաստանի պետական կառավարման համակարգում սփյուռքահայ երիտասարդների ներգրավումը և ներկաներին հրավիրեց համատեղ աշխատանքի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։