
Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի կանխատեսումը
ԱԻՆ-ը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը.
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 22-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-27-ը հյուսիսային առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է նաև քամու ուժգնացում` 20-25 մ/վ։
Քամին՝ հարավային 3-8` մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-27-ը կնվազի 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հուլիսի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել