HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համագործակցություն՝ կանաչ ճարտարագիտության ոլորտում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Գերմանիայի Կիրառական գիտությունների՝ Վահենշտեֆան Տրիդորֆ համալսարանի պատվիրակությանը, որը գլխավորում էր համալսարանի նախագահ Էրիկ Վյուեն։ Համալսարանը մասնագիտացած է կանաչ ճարտարագիտության ոլորտում և կրթական բոլոր ծրագրերում կարևորում է բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Վահենշտեֆան Տրիդորֆ համալսարանի միջև համագործակցության հեռանկարները՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ հետազոտությունը չպետք է կտրված լինի իրականությունից և պետք է հնարավորինս կիրառական լինի։

Նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպման ընթացքում նշել է, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի առաջնահերթություններից է Հայաստան բերել նոր տեխնոլոգիաներ, որոնք կփորձարկվեն գյուղատնտեսական ձեռնարկություններում ու կաջակցեն ոլորտի զարգացմանը: Այս առումով Վահենշտեֆան Տրիդորֆ համալսարանը կարող է գործընկեր դառնալ ՀՀ կրթական համակարգին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում համագործակցության հնարավորություններին և Հայաստանում գյուղանտեսական քոլեջների վերազինմանն ու մասնագետների վերապատրաստման ծրագրերի իրականացմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter