HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման կմ24+860-կմ27+000 ձախակողմյան հատվածի միջին նորոգման աշխատանքները

Մեկնարկել  են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման կմ24+860-կմ27+000 ձախակողմյան հատվածի միջին նորոգման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:  

Աշխատանքներն  իրականացվում են «Ճանապարհ» ՍՊ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, հարթեցում և մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում:

Անվտանգ եթևեկություն ապահովելու նպատակով նշված նորոգման ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter