
Գյումրիում պայթյունի հետևանքով տղամարդը վնասվածքներ է ստացել
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի տարածում, պայթյունային վնասվածք, իրանի բազմաթիվ վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 44-ամյա մի տղամարդ։
Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին տղամարդը հայտնել է, որ ժամը 23-ի սահմաններում իր վարած «ԿամԱԶ» բեռնատարով Կոշտոյան փողոցի աղբը հավաքելու ժամանակ, աղբամանի մոտ գտել է նռնակի պայթուցիչ։
Այն ավտոմեքենայի բանալիների վրա անցկացնելու նպատակով, սրահում հանել է օղակը։ Առաջացած պայթյունի հետևանքով տղամարդը ստացել է վնասվածքներ: Նշանակվել են պայթյունատեխնիկական և դատաբժշկական փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել