HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջիվանու և տերյանական օրեր Ջավախքում

Հուլիսի 20-ին և 21-ին Ջավախքի Կարզախ և Գանձա գյուղերում նշեցին Ջիվանու և տերյանական օրերը:

Տոնակատարություններին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանիշվիլին, պատգամավորներ և բազմաթիվ հյուրեր:

Հուլիսի 20-ին տոնական օրը սկսվեց գոհաբանական աղոթքի մատուցմամբ Կարզախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում:

Աղոթքին հաջորդեց հարգանքի տուրքի և ծաղիկների խոնարհման արարողությունը Ջիվանու կիսանդրու մոտ, ապա տոնակատարության մասնակիցները շարժվեցին դեպի աշուղ Ջիվանու տուն-թանգարան, որտեղ ծանոթացան Ջիվանու ժառանգությանը, ինչպես նաև համտեսեցին աշուղի հայրական տան թոնրատանը թխվող հայկական ավանդական լավաշը:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանն իր ելույթում նշեց, որ շնորհիվ Ջիվանու տուն-թանգարանի` Կարզախն այսօր դարձել է տարածաշրջանի գլխավոր բնակավայրերից մեկը: Այստեղ կազմակերպվում են բազմաթիվ ուսուցողական-ճանաչողական այցեր ու էքսկուրսիաներ:

Օրը նշանավորվեց Ջիվանու մեծարմանը նվիրված աշուղական մրցույթով` Աշուղ Լեյլիի և Աստղանուշի մասնակցությամբ:

Հուլիսի 21-ին Գանձայի Սուրբ Կարապետ եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ` նվիրված Վահան Տերյանին, որից հետո այցելություն եղավ Տերյանի թանգարան եւ այն տունը, որտեղ ապրել է բանաստեղծը:

Օրն ամփոփվեց տոնական միջոցառմամբ` ելույթ ունեցան Հայաստանի Հանրային ռադիոյի «Սայաթ Նովա» անսամբլը, «Կարին» ավանդական երգի և պարի համույթը և այլ խմբեր Ախալքալաքից և Նինոծմինդայից: 

 Մանե Մինասյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter