
Ժամանակակից պաշտպանական միջոցներ, հուսալի բերք
Հայաստանում խաղողի այգիների բերքի կորստի երկու հիմնական պատճառներից են կարկուտն ու գարնանային ցրտահարությունը։ «Արմենիա Վայն»-ը տեղայնացնում է միջազգային լավագույն փորձը՝ կիրառելով նորարական և ժամանակակից մեթոդներ, այս դեպքում՝ կարկուտից և թռչուններից բերքը պաշտպանող հակակարկտային ցանցեր: Հենց այս նպատակով «Թարիրի» խաղողի այգում անցյալ շաբաթ տեղադրվեց շուրջ 30 000 քմ հակակարկտային ցանց։
«Արմենիա Վայն»-ը, մշտապես լինելով գինեգործության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառման առաջամարտիկ, հրավիրում է գործընկերներին համագործակցության և փորձի փոխանակման:
Անի Մելիք-Յոլչյան, Մարքեթինգային նախագծերի կոորդինատոր, «Արմենիա Վայն» ընկերություն, +374 93 070990
R
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել