HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բուլղարիայի օմբուդսմանի աշխատակազմն ուսումնասիրում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է մեկ շաբաթյա փորձի փոխանակման այցի շրջանակում Հայաստան այցելած Բուլղարիայի օմբուդսմանի ներկայացուցիչներին: Տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը ներկայացրել է Պաշտպանի գործառույթները, լիազորությունների շրջանակը, անդրադաձել հանրային ծառայությունների ոլորտում իրականացվող իրազեկման ծրագրերին, գործարարության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքին, ինչպես նաև կանխարգելման ազգային մեխանիզմի գործադրման նոր սկզբունքներին:

Արման Թաթոյանը բարձր է գնահատել Հայաստանում Բուլղարիայի դեսպանատան հետ ձևավորված սերտ համագործակցությունը՝ ընդգծելով համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Այս տեսանկյունից Պաշտպանը կարևորել է երկու երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների համատեղ աշխատանքը և պատրաստակամություն  հայտնել նպաստել այդ ոլորտում ծրագրերի իրականացմանը։

Հայաստան այցելած պատվիրակության անդամներն այսօր այցելել են «Սևան» քրեակատարողական հիմնարկ, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Հայաստանում Բուլղարիայի դեսպանության աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև կազմակերպել երկօրյա միջազգային աշխատաժողով պետական շահագրգիռ մարմինների, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև Վրաստանի հանրային պաշտպանի հաստատության ներկայացուցիչների մասնակցությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ քննարկումների և փորձի փոխանակման միջոցով կիրականացվի կարողությունների զարգացում հանրային ծառայությունների, սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter