HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». «Ծաղիկով ընտրաքվե չեն առնի»

Երեկ aravot.am-ը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից պարզաբանումներ խնդրեց նախորդ օրը ՏԻՄ ընտրություններում արձանագրված խախտումների հետ կապված: Aravot-am-ին, մասնավորապես, հետաքրքրում էր, թե որևէ տարօրինակ բան չկա՞ր, երբ Պեմզաշեն համայնքում՝ ընտրատեղամասերում, աղջիկներին ծաղիկներ են բաժանել:

Գալուստ Սահակյանն ի պատասխան ասաց. «Է՞լ ինչ էին անում աղջիկներին: Ես տեղյակ չեմ, թե Պեմզաշենում ինչ է կատարվել, ով ընտրվել է, Հանրապետական չէ: Գիտեք, Կարաբալայի հիմնական մոտեցումը մի բերեք մտցրեք քաղաքականություն: Դա Կարաբալան է, ինձ հարց մի տվեք: Եթե գյուղական միջավայրում ծաղիկ են բաժանել, դրանից կարելի է հուզվել, ավելի լիրիկ դառնալ, բայց ծաղիկով, համենայնդեպս, ընտրաքվե չեն առնի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter