HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». հոլովակի գրանտ են ստացել

ՀՀ դատախազությունը, պարզվում է, մտադիր է նկարահանել և լայն հասարակայնությանը ներկայացնել տեսահոլովակներ այն մասին, թե ինչպես պետք է անցկացվեն ընտրությունները, և ինչպես պետք է պայքարել ընտրակեղծիքների դեմ:

«ՉԻ» - Գաղափարն, իհարկե, լավն է: Բայց Աղվան Հովսեփյանը նախ պիտի կարողանա Հայաստանի բնակչությանը բացատրել, թե ի՞նչ վատ բան կա ընտրակեղծիքների մեջ: Մենք, օրինակ, առաջարկում ենք հետևյալ տարբերակը. տեսահոլովակում երևում են Սերժ Սարգսյանը, նրա եղբայրը, Տիգրան Սարգսյանը, Լիսկան, Շմայսը, նույն ինքը՝ Աղվան Հովսեփյանը, և այլն, և կադրից դուրս մի ազդեցիկ ձայն ասում է. «Ուզում եք կեղծե՞լ ընտրությունները, ուրեմն իմացեք՝ սա է ձեր ապագան»:

Գովազդային հոլովակներում սա շատ տարածված հնարք է: Ատամի մածուկ գովազդողները ճերմակ ատամներ են ցուցադրում, օճառ գովազդողները՝ հարթ մաշկ, մի խոսքով՝ հետևանքներն են ցույց տալիս: Մեր դեպքում ընտրակեղծիքների հետևանքներն այսօրվա իշխանություններն են, հետևաբար՝ հենց նրանց վրա էլ պետք է դնել շեշտը:

Միայն թե խորհուրդ ենք տալիս ՀՀԿ-ին չներկայացնել որպես սովորական լաքա: Այդ դեպքում առաջիկա ընտրություններում մեծ առավելությամբ կհաղթի «Արիել» ապրանքանիշը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter