Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում փետրվարի 14-ին, 15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 16-ին և 18-ին շրջանների զգալի մասում, 17-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ մառախուղ:
Քամին հարավ-արևելյան է՝ 2-7 մ/վրկ, 16-ին և 18-ին առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 15-ից 16-ը գիշերը կբարձրանա 10-12, ցերեկը՝ 3-4 աստիճանով:
Երևանում փետրվարի 14-ից 15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ից 18-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են ձյուն և մառախուղ, քամու ուժգնացում՝ 10-15 մ/վրկ:
Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել