
ՊԲ հրամանատարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին
Հուլիսի 24-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար (ՊՆ), Պաշտպանության բանակի (ՊԲ) հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին հաղորդում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրավիճակն ու այն հարցերի համալիրը, որոնք առնչվում են հրադադարի պահպանման ռեժիմի հետագա ամրապնդմանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել