HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Ռուսները «չորով» թանկացնում են գազը

Այսօր օրաթերթում «Գազային տունտուն» վերնագրով տպագրվել է լուր-մեկնաբանություն: «Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն, ռուսական «Գազպրոմ» ընկերությունն արդեն ստորագրել է Հայաստան առաքվող գազի գնի վերաբերյալ նոր պայմանագիրը եւ այն ուղարկել «Հայռուսգազարդին»` ստորագրելու, մինչդեռ «Հայռուսգազարդում» պնդում են, որ իրենք նման պայմանագիր չեն ստացել:

«ՉԻ»- Տունտուն խաղալն, իհարկե, լավ բան է, բայց` միայն որոշակի տարիքում: Հասկանալի է, չէ՞, որ իրականում «ես ուղարկել եմ» - «ես չեմ ստացել» խնդիրը կարելի է լուծել ընդամենը մեկ հեռախոսազանգով, էլ չենք խոսում էլեկտրոնային փոստի մասին: Թե չէ այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես «Գազպրոմը» պայմանագրի տեքստը «Հայռուսգազարդին» է ուղարկել «Կոշ» քրեակատարողական հիմնակի միջոցով:

Ամենայն հավանականությամբ` իրականությունն այն է, որ գնի շուրջ վերջնական համաձայնությունը դեռեւս չի կայացել: Պարզ ասած, ռուսները «չորով» թանկացնում են գազը, մերոնք էլ ժամանակ են ձգում` հույս ունենալով, որ այդ ընթացքում կկարողանան կամ ինչ-որ քաղաքական զիջումների գնով զեղչեր կորզել, կամ լեզու գտնել Իրանի հետ: Հակառակ դեպքում լավ բան չի ստացվում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter