HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կառավարությունը ՄԻԵԴ-ում ընդունել է թույլ տված խախտումները և փոխհատուցելու է Արգիշտի Կիվիրյանի վնասները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ավարտել է 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում իրականացվող շինարարության դեմ բողոքի ակցիայի վայրից բերման ենթարկելու ընթացքում իրավապաշտպան, ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ բողոքի քննությունը։

Հայաստանի կառավարությունը և Կիվիրյանը եկել են հաշտության համաձայնության և Կառավարությունը Կիվիրյանի խախտված իրավունքների համար պարտավորվել է վճարել 9000 եվրոյին համարժեք դրամ՝ որպես փոխհատուցում։ Գումարը վճարվելու է ՄԻԵԴ-ի որոշման մասին ծանուցվելու օրվանից երեք ամսվա ընթացքում:

Արգիշտի Կիվիրյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը ՄԻԵԴ ներկայացրած գանգատում նշել էին, որ խախտվել է Կիվիրյանի՝ Եվրոպական  կոնվենցիայով պաշտպանվող 3-րդ հոդվածի դրույթները (անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը):

Հիշեցնենք, որ բողոքը վերաբերել է Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած բողոքի ակցիաներից մեկի ժամանակ Արգիշտի Կիվիրյանին բերման ենթարկելիս ոստիկանական մեքենայի մեջ նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքին: Կիվիրյանը ակտիվորեն մասնակցել է 2013թ-ի ամռանը նշված հասցեում ապօրինի շինարարության դեմ կազմակերպված բողոքի ակցիաներին: Օգոստոսի 24-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի օրը Արգիշտի Կիվիրյանը բերման էր ենթարկվել ոստիկանություն և, իր պնդմամբ, ոստիկանական մեքենայի մեջ, ոստիկան Վրթանեսյանի կողմից ծեծի ենթարկվել: Մինչդեռ ոստիկանները պնդում էին, թե Կիվիրյանն է, որ ոստիկաններից մեկի նկատմամբ բռնություն է գործադրել:

«Բռնության ենթարկվելուց հետո հենց ինձ առաջադրվեց մեղադրանք՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, ու ես հայտնվեցի ամբաստանյալի աթոռին: Հետո տխրահռչակ դատավոր Արթուր Մկրտչյանի կայացված դատավճռով դատապարտվեցի ու միայն Վերաքննիչ քրեական դատարանն այդ գործով կայացրեց արդարացման դատական ակտ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արգիշտի Կիվիրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter