
«Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ»-ը լուծարվեց
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց լուծարել «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ»-ը։
Նշենք, որ խորհուրդը ստեղծվել է Կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ՝ որպես հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի հիմնական մարմին:
«Այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականության հիման վրա նախատեսվում է ստեղծել անկախության համապատասխան երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն կանխարգելիչ և իրավապահ մարմին»,- հայտնել է Արդարադատության նախարարությունը։
«Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին» կփոխարինի վարչապետի գլխավորած «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը», որը կլինի հակակոռուպցիոն քաղաքականությանն առնչվող հարցերի քննարկման հարթակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել