
«Խոսրովի արգելոց»-ում հաստիքներ կկրճատվեն․ տնտեսված գումարը կուղղվի արգելոցի պահպանության որակի բարձրացմանը
«Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ի վարչական անձնակազմի թվաքանակը կկրճատվի, որի արդյունքում տնտեսված գումարը կուղղվի արգելոցի պահպանության որակի բարձրացմանը։ Որոշման նախագիծը Կառավարություն էր ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարությունը։
Նախարարությունը նախատեսում է կրճատել արգելոցի գիտության և պահպանության գծով տեղակալների հաստիքները։
«Որոշման ընդունման նպատակն է փորձնական տարբերակով վարչական մոդելի ստեղծումը, որը հետագայում կարող է կիրառվել նաև համակարգի բնության հատուկ պահպանվող տարածքներում գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններում»,- որպես հիմնավորում՝ հայտնել է նախարարությունը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել