
Ոռոգման համակարգը կկահավորվի 2041 ջրաչափական սարքավորումներով
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց 65 միլիոն դրամ հատկացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ ջրային համակարգերի բարեփոխման նպատակով։ Գումարը կհատկացվի Կառավարության պահուստային ֆոնդից։
Այդ գումարից 45 միլիոն դրամը կտրամադրվի ոռոգման համակարգը շուրջ 2041 ջրաչափական սարքավորումներով կահավորելու աշխատանքների համար, իսկ մոտ 20 միլիոն դրամը՝ Լոռու մարզի Սպիտակ համայնքի Քըրք Քըրքորյան և Այգեստան 2 թաղամասերի կոյուղագծերի կառուցումն ավարտելու նպատակով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել