
Տրանսպորտային բնագավառի ստորաբաժանումների աշխատանքային պայմանների ապահովման նպատակով գումար հատկացվեց
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմում ներառվող տրանսպորտային բնագավառի ստորաբաժանումների 35 աշխատակիցների բնականոն գործունեության ապահովման նպատակով Կառավարությունը 20 միլիոն դրամ հատկացրեց նախարարությանը։
Նշենք, որ Կառավարության կառուցվածքային փոփոխությունից հետո տրանսպորտային բնագավառի ստորաբաժանումները Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղափոխվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։
Ըստ նախարարության՝ նրանք ապահովված չեն գույքով և անհրաժեշտ սարքավորումներով, որոնց ապահովման համար հաշվարկվել է 20 միլիոն դրամ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել