
270 միլիոն դրամ՝ Հայաստանի թվային քարտեզագրման և տեղանքի թվային մոդելի ստեղծման նպատակով
Կառավարությունը 270 միլիոն դրամ հատկացրեց Կադաստրի պետական կոմիտեին Հայաստանի՝ վարչատարածքային սահմանների, հողային, անտառային, ջրային ռեսուրսների, և առանձին գույքային միավորների հաշվառման, քարտեզագրման, առկա սխալների ուղղման, մշտադիտարկման և պահպանման աշխատանքների իրականացման նպատակով:
Կոմիտեն հայտնել է, որ այս աշխատանքները կենսական նշանակություն ունեն ժամանակագրական կանոնավոր հաճախականության, բարձր ճշգրտության տեղանքի թվային մոդել ու հատակագծեր սահմանելու համար։
Կառավարության 2019-2023թթ. գործունեության ծրագրով հաստատված միջոցառումների շրջանակներում Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն նախատեսում է առաջին անգամ ստանալ Հայաստանի ամբողջ տարածքի թվային քարտեզագրման հատակագծերը և տեղանքի թվային մոդելը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել