
Ջրացիկլերի վարման համար չի սահմանվի նավավարման իրավունքի վկայականի պարտադիր ձեռքբերում
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց ջրացիկլի վարման համար չսահմանել նավավարման իրավունքի վկայականի պարտադիր ձեռքբերում։ Կառավարությունն այսպիսով նպատակ ունի խթանել և դյուրին դարձնել զբոսաշրջային գործունեության կազմակերպումը։
Բացի այդ, Կառավարությունը որոշեց, որ լողամիջոցներին թույլատրվում է լողափնյա հատվածներում ափին մոտենալ և հեռանալ միայն հատուկ նշաններով առանձնացված գոտիներում, իսկ ջրային լողամիջոցի վարումը կարգելվի հանգստյան գոտիներում` լողալու համար նախատեսված վայրերում:
Նախագիծը ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարությունը՝ նշելով, որ նպատակ ունի վերացնել լողամիջոցների անկանոն երթևեկությունը, ապահովել լողափերում հանգստացողների և լողացողների անվտանգությունը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել