
ՊՆ-ն գույք նվիրաբերեց «Երկրապահ կամավորականների միությանը»
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց «Երկրապահ կամավորականների միությանը» նվիրաբերել և անհատույց օգտագործման հանձնել ճաշարանային սպասքեղեն, պարենային իրեր՝ ԵԿՄ եռասերունդ ուսումնամարզական ճամբարի կազմակերպման համար։
Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ճամբարի անձնակազմը չի ապահովվել պարենային միջոցներով, սննդամթերքով, սպասքով, գույքով, տեխնիկական և տնտեսական միջոցներով, և Պաշտպանության նախարարությունը ծախսային ծրագրերով պլանավորում չի իրականացրել:
Նախարարությունը հայտնել է, որ այս հատկացումները նպատակ ունեն աջակցել ճամբարի կազմակերպմանը և բարձրացնել գործունեության արդյունավետությունը։
Նշենք, որ երկար տարիներ «Երկրապահ կամավորականների միության» նախագահը Մանվել Գրիգորյանն էր, որին փոխարինեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Մեկնաբանել