HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մրցույթ՝ քրեակատարողական հիմնարկներում դասավանդման համար

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը (այսուհետ՝ Կազմակերպություն)՝ «Աբովյան», «Արմավիր», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթություն իրականացնելու նպատակով հայտարարում է մրցույթ՝ հայոց լեզվի և գրականության, ռուսաց լեզվի և գրականության, անգլերենի, քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի, ինֆորմատիկայի, աշխարհագրության, համաշխարհային պատմության և հայոց պատմության, հայոց եկեղեցու պատմության, հասարակագիտության, հանրահաշվի և երկրաչափության, ֆիզկուլտուրայի և նկարչության ուսուցիչների թափուր տեղերի համար:

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ մրցույթին մասնակցելու համար անձը ներկայացնում է ՝

  1. Գրավոր դիմում, 
  2. Փաստաթուղթ (դիպլոմ)՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
  3. Անձնագրի պատճեն,
  4. Ինքնակենսագրություն, 
  5. Մասնագիտական գիտելիքները և աշխատանքային ունակությունները հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեները (դրանց առկայության դեպքում),
  6. Մեկ լուսանկար 3/4 չափի,  
  7. Օտարերկրացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ,
  8.  Արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:

Վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման:

Ցանկացողները պետք է դիմեն Կազմակերպության Մ. Խորենացի 162ա հասցեում գտնվող մասնաշենք (Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության հարևանությամբ): Հեռ. 010 57 44 06:

Փաստաթղթերն ընդունվում են մինչև օգոստոսի 16-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 18:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter