HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հրամանատարը մեղադրվում է պատգամավորության թեկնածուի օգտին քվեարկելու հարկադրանքի համար

N զորամասի 3-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Նորայր Խաչատրյանի քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Հրամանատարին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2018թ. դեկտեմբերի 9-ին անցկացված Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, օգտագործելով ծառայողական կախվածությունը, հարկադրել է նույն զորամասի մի խումբ ժամկետային զինծառայողներին, որպեսզի վերջիններս  քվեարկեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրած պատգամավորության թեկնածու Արայիկ Աղաբաբյանի օգտին: 

Նորայր Խաչատրյանին առաջադրվել է մեղադրանք՝ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 3-րդ մասով, այն է՝ ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ քվեարկելուն կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter