
«Ֆեյսբուք»-ը 5 միլիարդ դոլար տուգանք կվճարի
«Ֆեյսբուք»-ը պետք է վճարի ռեկորդային չափի՝ 5 միլիարդ դոլարի տուգանք (4,4 միլիարդ եվրո)` օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի պատճառով: Այս մասին, չորեքշաբթի՝ հուլիսի 24-ին, հաղորդել է ԱՄՆ Դաշնային առեւտրի հանձնաժողովը (FTC), որը պաշտպանում է սպառողների իրավունքները:
Սա ռեկորդային տուգանք է, որը երբևէ նման ընկերություն պետք է վճարի հաճախորդների անձնական տվյալների պահպանման կանոնները խախտելու համար, եւ ԱՄՆ կառավարության կողմից նշանակված խոշորագույն տուգանքներից մեկն է: Բացի այդ՝ այս գումարը գրեթե 20 անգամ ավելի բարձր տուգանք է, որը երբեւէ կիրառվել է աշխարհում՝ գաղտնի տվյալներ բացահայտելու համար:
Հանձնաժողովը նաեւ պահանջում է, որ «Ֆեյսբուք» ընկերության տնօրենների խորհուրդն իր մարմինը ստեղծի, որը կվերահսկի օգտատերերի անձնական տվյալների պաշտպանությունը, այդպիսով պատասխանատվությունը կհանվի ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի վրայից: Անկախ հանձնաժողովը պետք է նշանակի այդ մարմնի անդամներին:
Նոր մեխանիզմը նախատեսված է օգտվողների անհատական տվյալների հետ կապված որոշումների կայացմանը հետևելու եւ ընկերության կառավարիչներին պատասխանատվության ենթարկելու համար:
Մեկնաբանել