
Մեկնարկել են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները
Մեկնարկել են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 354+520-կմ 364+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Տվյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊ ընկերությունը: Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Հիմնանորոգման աշխատանքների շրջանականերում իրականացվելու են հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգի վերականգնման, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների և երթևեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել