HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փամփուշտը կրակվել է, և 35-ամյա Ռաֆիկը մահացել է

Փետրվարի 13-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքի հետքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Գետափնյա գյուղի բնակիչ, 1977 թ. ծնված Ռաֆիկ Ներսիսյանի դիակը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը Ռաֆիկ Ներսիսյանը տան բակում, 5,56 մմ տրամաչափի փամփուշտը դնելով մետաղյա խողովակի մեջ, այն ամրացրել է մետաղյա դազգահին և մուրճով հարվածել պարկուճի հրապատիճին, ինչի հետևանքով փամփուշտը կրակվել, և գնդակը դիպել է նրա կրծքավանդակին:

«Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter