HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

8 մլն դրամ` ԱԺ պատգամավորների աշխատասենյակների վերանորոգման համար

Այս տարվա հուլիսի 2-ից խորհրդարանում վերանորոգման աշխատանքներ են: Պատգամավորների և ԱԺ աշխատակազմի սենյակների վերանորոգման համար նախապես պլանավորվել է պետական բյուջեից հատկացնել  8 մլն դրամ:

Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են խորհրդարանից:

Վերանորոգվում են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանի, Կարեն Համբարձումյանի, Էդգար Առաքելյանի, Վահե Հովհաննիսյանի, Արսեն Ջուլֆալակյանի, Սոնա Ղազարյանի, Հռիփսիմե Գրիգորյանի, Արտաշես Պետրոսյանի, Մերի Գալստյանի, Լիլիթ Ստեփանյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Սիփան Փաշինյանի, Վաղարշակ Հակոբյանի, Սոֆիա Հովսեփյանի, Վարդան Աթաբեկյանի, Գևորգ Պապոյանի, Համազասպ Դանիելյանի, Հայկ Սարգսյանի, Եղիշե Սողոմոնյանի, Արթուր Հովհաննիսյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Ռուստամ Բաքոյանի, Անուշ Բեղլոյանի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Տիգրան Ուրիխանյանի, Արտյոմ Ծառուկյանի, Գևորգ Պետրոսյանի, Վարդան Վարդանյանի, Արթուր Դալլաքյանի աշխատասենյակները և մի քանի այլ սենյակներ:

Խորհրդարանի աշխատակազմից հայտնել են, որ աշխատասենյակների համար նոր կահույք ձեռք չի բերվել:

 

Մեր հարցին, թե ինչպես է որոշվել` որ սենյակներն են վերանորոգվելու, ԱԺ լրատվական վարչությունից պատասխանել են. «Իրականացվել է աշխատասենյակների նորոգման անհրաժեշտության գնահատում և որոշվել է վերանորոգել ոչ բարվոք վիճակում գտնվող աշխատասենյակները»:

Վերանորոգման ծառայությունը մատուցում է «Դավիթ 1» ՍՊԸ-ն: ԱԺ-ից հայտնում են, որ գնացուցակ է պահանջվել մի քանի ընկերություններից, և դրանց միջև ընտրություն է կատարվել՝ հաշվի առնելով գին-որակ հարաբերակցությունը: Վերանորոգումն իրականացվում է բյուջեի «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» տողով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter