HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Սոցիալական շտապօգնություն» է ստեղծում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնում է «Սոցիալական շտապօգնության» ստեղծում, որը նպատակ ունի միավորել հայաստանյան բոլոր բարեգործական կազմակերպություններին, մարդասիրական նախաձեռնություններին և անհատներին` համատեղ ջանքերով գտնելու ուղիներ` աջակցության կարիք ունեցող քաղաքացիների խնդիրների լուծման համար: 

Ինչպես հայտնում է նախարարության հասարակայնությա հետ կապերի բաժինը, «Սոցիալական շտապօգնությունը» միտված է միավորելու ոչ միայն կազմակերպությունների, հիմնադրամների կամ բարեգործական կազմակերպությունների ջանքերը, այլև՝ անհատների, ովքեր կարող են և ցանկանում են իրենց կարողությունների և հմտությունների շրջանակում աջակցելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց:

Նախաձեռնության առաջին քայլը կամավորների բանկի ստեղծումն է, որը հնարավորություն կտա գնահատելու մեր ունեցած մարդկային, մասնագիտական ռեսուրսները, ծառայությունների բազմազանությունն ու բաշխվածությունը՝ ըստ տարածքների:

 «Սոցիալական շտապօգնության» կամավորների ռեեստրում գրանցումը կատարվում է բացառապես կամավորության սկզբունքով և փոխօգնության գաղափարախոսությամբ:

 «Սոցիալական շտապօգնության» համակարգի շրջանակներում տրամադրվող հիմնական սոցիալական ծառայություններն են.

1)              Հոգեբանական օգնություն.

2)              Խնամքի ծառայությունների միանվագ տրամադրում.

3)              Փաստաբանական օգնություն (քաղաքացիական գործերով).

4)              Կացարանի տրամադրում.

5)              Բնաիրային օգնություն:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Սոցիալական շտապօգնության» գաղափարի իրականացման հարցում փնտրում է գործընկերների:

Գործընկեր կամավորների ցանկում ընդգրկվելու համար անհրաժեշտ է գրանցվել այս հղմամբ՝ https://bit.ly/2yfa6oq:

Մեկնաբանություններ (1)

Հրաչյա Հովհաննիսյան
Նախաձեռնությունը կարևոր է սակայն ռիսկային , քանի որ նախարարության համակարգում դեռևս խաչիկյանական կադրեր շատ կան և այսօր էլ իրենց սև գործը շարունակում են, հետևաբար կասկածելի է , որ օգնությունը կհասնի կարիքավորին : Մեր երկրում կարիքավոր են նաև աշխատող զանգվածի մեծ մասը , որոնք շահագործվում են գործատուների կողմից, իսկ նախարարությունը ոչինչ չի անում նրանց աջակցելու համար : Ճիշտ կլինի աշխատանքի հսկողության տեսչություն ստեղծել և ոլորտը կարգի բերել , բայց ոչ նախկին աշխատանքի պետ. տեսչության նման մի այլանդակ խայտառակություն :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter