HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Դիլիջանցի եղբայրները ֆանտաստիկ վեպի մոտիվներով հյուրատուն են կառուցել

Արարատ եւ Էդգար Գուլանյան եղբայրները Դիլիջանում հիմնել են հյուրատուն, որն իր տեսքով հիշեցնում է անգլիացի գրող Ջոն Թոլքինի «Հոբբիթ» ֆանտաստիկ վեպի կերպարների բնակավայրը։

Հյուրատան տնակների մի մասը հողի մեջ է, տանիքը եւս ծածկված է հողի շերտով, իսկ վրան կանաչ խոտ ու ծաղիկներ են։ «Հոբբիթ» գրքում տնակներն անվանվում են հոբբիթի «որջեր», բայց հեղինակը զգուշացնում է, որ որջ ասելով չպետք է հասկանալ կեղտոտ, խոնավ, աղքատիկ տարածք, այլ հոբբիթի որջը հարմարավետությունն է. Դիլիջանում կառուցած «Հոբբիթի տուն» հյուրատան գլխավոր նպատակը եւս հարմարավետության ապահովումն է։

Էդգար Գուլանյանը ոգեւորվել է համանուն ֆիլմում պատկերված հոբբիթների տների տեսարանով, եւ ծնվել է հյուրատուն կառուցելու միտքը։

Սա եղբայրների առաջին հյուրատունը չէ. նրանք եւս երկուսն ունեն Դիլիջանում, բայց որոշել են նորը դարձնել տուրիստական վայր։

Եղբայրների նպատակներից մեկն  այն է, որ հյուրատուն եկած տուրիստը կարողանա հնարավորինս մոտ լինել բնությանը։

Մեկ շաբաթ է՝ ինչ բացվել է հյուրատունը. եղբայրները հյուրերի պակասից չեն դժգոհում։

Հյուրատունը կառուցել են ընտանիքի անդամներով, Էդգարը նկարիչ-դիզայներ է, նա է գծագրել հյուրատունը, էսքիզներ արել, իսկ հայրը՝ Արտավազդ Գուլանյանը, տեղացի բնակիչներից կազմված աշխատանքային խմբի հետ ղեկավարել է շինարարական աշխատանքը, որից հետո նկարազարդել են պատերը: Հյուրատան կահույքը պատրաստել են դիլիջանցի վարպետները։ Արարատի պնդմամբ` կարեւոր է, որ հյուրատունը նաեւ աշխատատեղ ստեղծի տեղացիների համար։

Հյուրատան յուրաքաչյուր տնակ 20 քմ տարածք է զբաղեցնում, հյուրերին դիմավորում են «Հոբբիթի» ֆանտաստիկ հերոսները։

Ըստ Էդգարի` եղել են դժվարություններ, օրինակ, թե ինչպես ցեմենտապատել տնակների տանիքը, որպեսզի պահպանվի կորությունը, կամ ինչպես հողի շերտ փռել տանիքի վրա, որպեսզի այն չթափվի։ Տանիքին փռված հողի 4-5 սմ-անոց ծածկույթի տակ մի քանի շերտ տարբեր շինանյութեր են օգտագործել՝ ջուր, խոնավություն չքաշելու համար, խոտի արմատների կողմից բետոնը չքանդելու համար եւ խոտը կանաչ պահելու համար։ Կարեւոր էր ունենալ կլոր դռներ, ինչպես գրքում հոբբիթների տներն ունեն, սակայն, Արարատի պնդմամբ, կլոր դռներն ամրացնելն այնքան էլ հեշտ չէր, քանի որ պիտի կարողանային այնպես անել, որ դռները հեշտությամբ բացվեն։

Առաջին տպավորությունից տները փոքր են, բայց իրականում առաստաղի բարձրությունը 2-2.5 մետր է։

Եղբայրների համար կարեւոր է Հայաստանում տուրիստների թվի աճը, եւ նրանք ցանկանում են հնարավորինս շատ տուրիստների գրավել եւ Դիլիջան բերել։ Արարատն ասում է, որ իրենք եւս փորձելու են ունեցած հնարավորությունները օգտագործել: «Պիտի կարողնանաք լավ ծառայություններ մատուցել, որպեսզի Հայաստան եկած տուրիստը դժգոհ չհեռանա եւ հետ գնալուց հետո գովազդի Հայաստանը, իր ընկերներին պատմի Հայաստանի մասին»,- հավելում է Արարատ Գուլանյանը։

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Գլխավոր լուսանկարը՝ «Հոբբիթի տան» ֆեյսբուք էջից

Մեկնաբանություններ (8)

Alla
Ներեղություն կգրեք կոնտակտաին համար։
Գայանե
Խնդրում եմ գրել հեռախոսահամարը կամ հասցեն
Նարինե
Խնդրում եմ գրել հեռախոսահամարը կամ հասցեն ։
Գայանե Մանուկյան
Բարև Ձեզ, հետաքրքիր է: Կարող եք տալ Ձեր կոորդինատները: Ցանկանում եմ անակնկալ մատուցել ընտանիքիս, հուսամ կօգնեք ինձ: Հարգանքով ՝ Գայանե
ՆԱՐԻՆԵ
Հասցեն կամ թաղամասը ձեր ցանկալի կլիներ իմանալ: Մենք Դիլիջանում ենք և պատահական տեսանք ձեր հրաշքը կուզենայինք հյուրընկալել Ձեզ:
Բարև ձեզ, ինձ հետաքրքրում են գները, պայմանները ,հեռախոսահամա
Ինչպե՞ս կապվել ձեր հետ
Aram
What is the address or the phone number to access this fabulous fairyland hotel in Dilijan?
Նեվրինե Ոսկանյան
Բրավո տղաներ ՜ ինչպես միշտ լիքն եք եռանդով ու նորարարական գաղափարներով, որոնք իրականացված վիճակում էլ ավելի շլացուցիր են ??????

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter