
Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
Այսօր առավոտյան Հայաստանի պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող:
Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Նրա վիճակը միջին ծանրության է։
Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանի խոսքով՝ սահմանային իրավիճակն այս պահին հանգիստ է։
ՊՆ հաղորդագրության համաձայն՝ սահմանային իրավիճակի լարման ամբողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել