HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

ԵԱՏՄ-ում մշակվելու են ենթակարանտինային ապրանքների հետագծելիության համակարգեր

Բուսասանիտարական ռիսկերը կառավարելու համար նախատեսվում է ստեղծել ենթակարանտինային ապրանքների հետագծելիության համակարգեր։ Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում։

Ըստ ԵՏՀ-ի՝ կառավարման համակարգը հնարավորություն կտա անվտանգ ճանաչված ապրանքները ազատ տեղափոխել Եվրասիական տնտեսական միության տարածքում Բացի այդ, այն թույլ կտա վերահսկել ենթակարանտինային ապրանքների շրջանառությունը ոչ միայն ԵԱՏՄ տարածքում, այլ նաև՝ երրորդ երկրներից ներկրվող։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի սանիտարական, բուսասանիտարական եւ անասնաբուժական միջոցառումների բաժնի տնօրեն Իգոր Գայեվսկին հայտնել է, որ քանի որ երրորդ երկրներից ԵԱՏՄ ենթակարանտինային ապրանքներին ներկրումը շատացել է, ապա փոփոխություններ կատարելիս պետք է հաշվի առնել նաև այդ հանգամանքը․

«Այսօր ենթակարանտինային ապրանքների համաշխարհային շուկայում իրավիճակը սրընթաց փոխվում է։ Շատ երկրներ, որոնք նախկինում ԵԱՏՄ ապրանք չէին մատակարարում, արդեն առաջատար դիրքեր են զբաղեցնում մեր երկրների հետ առևտրում,-ասել է Իգոր Գայեվսկին։- Սա, անկասկած, պետք է հաշվի առնել ապրանքների նկատմամբ բուսասանիտարական նորմերի փոփոխության մշակման ժամանակ։ Սա ժամանակի պահանջն է, և մենք պետք է քայլենք ժամանակին համընթաց»,-ասել է նա։

Համակարգի փոփոխություների մեխանիզմները մշակելու համար ներգրավվելու են միության անդամ երկրների փորձագետները։ Այդ համակարգը հնարավորություն կտա համապատասխան վերահսկող պետական մարմիններին ավելի զարգացնելու կապը և փոխանակելու վտանագավոր կամ անվտանգ ճանաչված ապրաքների մասին տեղեկատվությունը։ Ըստ ԵՏՀ-ի՝ սրա շնորհիվ պետական մարմինները կխնայեն և՛ ժամանակը, և ՛ լրացուցիչ ռեսուրսները, որոնք պետք է ծախսեին ապրանքները լրացուցիչ փորձաքննելու համար։

Բացի այս համակարգի մշակումից, ներդրվելու է նաև նոր ընդհանուր հարթակ՝ երրորդ երկներում տրված բուսասանիտարական ապրանքների սերտիֆիկատների վերաբերյալ տվյալներ ստանալու և դրանք այլ երկրներ փոխանցելու համար։

Նշվում է, որ կարանտինային բուսասանիտարական ապրանքների համակարգը վերահսկողությունը դարձնելու է ավելի արդյունավետ, ինչն էլ իր հերթին կվերացնի անհիմն խոչընդոտները ապրանքնրի շրջանառության ժամանակ։

Հիշեցնենք, որ դեռևս 2017թ հուլիսի 1-ից ենթակարանտինային ապրանքները ԵԱՏՄ տարածքում տեղափոխվում են միասնական կանոններով ՝ «Միասնական կարանտինային ֆիտոսանիտարական պահանջներ»-ով։ Հայաստանից և ԵԱՏՄ այլ երկրից արտահանվող կամ ներկրվող բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների համար անհրաժեշտ է բուսասանիտարական սերտիֆիկատ։

Բուսասանիտարական սերտիֆիկատ տրամադրում է յուրաքանչյուր երկրի համապատասխան վերասհկող մարմինը, տվյալ դեպքում՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Ենթակարանտինային ապրանքներն էլ, ինչպես ցանկացած սննդամթերք, պետք է ունենան մակնշում՝ առանց որի չեն կարող ստանալ սերտիֆիկատ և սահման անցնել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter