
Սաղմոսավանքի համալիր տանող ավտոճանապարհին պատահար է եղել, ուղևորը մահացել է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 27-ին, ժամը 15:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած: Գազատար խողովակից արտահոսք կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սաղմոսավանք վանական համալիր տանող ավտոճանապարհին «Mercedes G Class» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազի խողովակին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր Հ. Գ.-ն (ծնված 1987թ.) տեղի ուժերով տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, որտեղ և մահացել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իսկ «1-04» ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի խողովակից արտահոսքը:
Մեկնաբանել